շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի Կաշվի Գործարանի սեփականատերերը Հոլանդիայից ՀՀ վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ. Քերոբյան

Երևանի Կաշվի Գործարանի սեփականատերերը Հոլանդիայից ՀՀ վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ. Քերոբյան

Նախկինում - խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշին ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա; իսկ Թուրքիայից ներմուծվում էր մշակված կաշի, կոշիկ և այլն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Այժմ - Կառավարությունն այս հումքի արտահանումն արգելել է, ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, սպառվում է Հայաստանում։ Վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավել։

Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի մշակված կաշին է։
Երևանի Կաշվի Գործարանի սեփականատերերը Հոլանդիայից Հայաստան վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: