հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ

Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ

Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նոր և բարեկարգ պայմանների ստեղծմանը զուգահեռ կիրականացվի նաև քաղաքացիների արխիվային տվյալների թվայնացում, ինչը կդարձնի սպասարկումը ավելի արագ, հարմար և մատչելի։

Վերանայվել են նաև վճարովի ծառայությունների պայմանները՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։ Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 միլիարդ դրամի։

Այս ֆինանսական նոր հնարավորությունները ուղղվելու են մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և որակի շարունակական բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: