Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ԺՊ Սուրեն Պապիկյանը։
Նոր շարժակազմը Հայաստան կմատակարարվի օգոստոսի սկզբին: 2022թ. նույնպես նախատեսվում է համալրում ևս 1 էլեկտրագնացքով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության ու ՀԿԵ և «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում նախորդ ամիս Հայաստան մատակարարվեցին 27 ուղևորատար վագոններ՝ սպասարկելու Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: