Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շենքը կօտարվի մրցույթով. Շենքը 4-րդ աստիճանի վթարային է
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Նուբարաշեն Չնքուշի փողոց 14/1 հասցեում գտնվող՝ 465 քմ մակերեսով շինության, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.13785 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով:
Գույքը կառուցվել է 1968 թվականին և ըստ «Հուսալի կամար» ՍՊԸ-ի կողմից տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության՝ շենքի վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։
Գույքի գնահատված շուկայական արժեքը 2024 թվականի փետրվարի 19-իդրությամբ՝ կազմել է 63 մլն դրամ։
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 57,5 մլն դրամ։
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 63 մլն դրամ։
Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կկազմակերպվեն հերթական մրցույթներ՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։