շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար կտրամադրվի ևս 300 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար կտրամադրվի ևս 300 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը գերազանցել է կառավարության կանխատեսումները։

Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, 2023թ-ի համար հատկացված բյուջեն արդեն սպառվել է, և անհրաժեշտություն է առաջացել ծրագրի բյուջեն ավելացնել ևս 300 մլն դրամով։

«Ծրագրի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների։ Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, և միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և սպասում է վճարումն, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,– հայտնեց նախարարը։

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկից` 2021թ–ից ի վեր, դրանից օգտվել է 6 409 շահառու` 4 մլրդ 345 մլն դրամի շրջանակում։

  • Կիսվել: