չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Երբ գործատուն չի ձևակերպում իր աշխատողի աշխատավարձը, դրանով նրա կյանքը քայքայում է. Մհեր Գրիգորյան

Երբ գործատուն չի ձևակերպում իր աշխատողի աշխատավարձը, դրանով նրա կյանքը քայքայում է. Մհեր Գրիգորյան

Այն աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է այդ աշխատողի կյանքը, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այսինք ինքը չձևակերպելով և աշխատավարձը կանխիկ տալով, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեքից, զրկում է մեքենա գնելու հնարավորությունից, նորմալ ապրելու հնարավորությունից, և այս իմաստով մեր քաղաքացիները, որոնք ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրենք խաբված են։ Այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրենց կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրենք կարող են ունենալ»,–ասաց նա։

  • Կիսվել: