երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Երասխի գործարանի շինարարությունն անպայման կշարունակվի․ ընկերությունը հերքել է տեղափոխման մասին լուրերը

Երասխի գործարանի շինարարությունն անպայման կշարունակվի․ ընկերությունը հերքել է տեղափոխման մասին լուրերը

Երասխի գործարանի կառուցումը անպայման կունենա իր շարունակությունը․ GTB ընկերությունը հերքել է Երասխում մետալուրգիական գործարանի տեղափոխման մասին լուրերը։

«GTB Holding»-ը բազմիցս հայտարարել և տեղեկատվություն է տարածել կառուցվող գորածարանի ընթացիկ և նախատեսվող ներդրումների և ծրագրերի մասին: Ոչինչ չի հետաձգվել, կասեցվել կամ դադարեցվել: Աշխատանքներն անպայման կշարունակենի»,- նշել են ընկերությունում:

Հայտարարության մեջ նշվում է նաև՝ ինչպես նախատեսվում էր, սա արտադրության գործընթացում ընդամենը մեկ քայլ է: Ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանամերձ բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։

Նշենք, որ  ի սկզբանե Երասխի մետալուրգիական գործարանի տեղափոխության մասին լուրերը տարածվել էին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կողմից՝ թվիթերյան գրառման միջոցով։ Սակայն շուտով այն առաքելության պաշտոնական էջից հեռացվել էր  և արվել է մեկ այլ գրառում։

Նշեք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կողմից իրենց պաշտոնական միկրոբլոգում լուրեր տարածելը, ապա այդ լուրերը առանց հերքման, ծպտյալ շտկելը ավանդույթ է դարձել։ Մինչ այդ նրանց կողմից հերքվել, ապա ժամեր անց հաստատվել էր նաև Հայաստանի ՊՆ այն հայտարարությունը, ըստ որի ադրբեջանական զինուժը կրակ է բացել ԵՄ դիտորդական առաքելության պարեկություն իրականացնող մեքենայի վրա։ Տվյալ գրառումը ևս շտկվել էր՝ կրակոցների վերաբերյալ  համապատախան տեսանյութի տարածումից հետո։

  • Կիսվել: