ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել (Տեսանյութ)

ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել (Տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:

Կենսաբանների «Մայքոֆի» ստարտափի  խնդիրներից մեկը թափոնների վերամշակումից արժեքավոր նյութերի ստացումն է: Այս գաղափարով էլ ստարտափը մասնակցել է գյուղատնտեսական ստարտափերի AgriTech մրցույթին ու զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 

 

 
 

«Այս տարվա ընթացքում փորձարկում ենք արել գյուղատնտեսության մեջ, դաշտավայրում, ջերմոցներում, մշակաբույսերի վրա և ցայտուն երևում էր պարարտանյութով և առանց պարարտանյութ փորձարկումների տարբերությունը։ Մեր նորույթն այն է, որ մեր փորձերում կիրառել ենք այնպիսի մանրէներ, որոնք անջատվել են Հայաստանի ու Արցախի տարածքից: Էնդեմիկ մանրէներ են, այնպիսի շտամեր, որոնք նորույթ են ամբողջ աշխարհում», - նշում է գիտական խմբի անդամ Սաթենիկ Միրզոյանը:

 



 

  • Կիսվել: