կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«ԷՄ ԷՌ ինվեստ» ընկերութունը Կոտայքի մարզում խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ կհիմնի՝ ներդնելով 3,2 մլրդ դրամ

«ԷՄ ԷՌ ինվեստ» ընկերութունը Կոտայքի մարզում խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ կհիմնի՝ ներդնելով 3,2 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է հիմնել խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․2 մլրդ դրամի կապիտալ ներդրում՝ ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման և այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ 204 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․14 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70.2 մլն դրամ:

  • Կիսվել: