ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարները Չինաստանի դեսպանի հետ քննարկել են ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությունը

Էկոնոմիկայի փոխնախարարները Չինաստանի դեսպանի հետ քննարկել են ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանն ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
 
Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն երկկողմ զբոսաշրջության զարգացմանը, այլև գործարար կապերի ամրապնդմանը։
 
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

  • Կիսվել: