երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-ին մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին, որը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ:

«Ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային լավագույն բրենդերի և արտադրողների սարքեր ու մեքենասարքավորումներ՝ տարբեր գնային առաջարկներով։ Սա նշանակում է, որ տնտեսության ոլորտներում տարբեր ֆինանսական հնարավորություն ունեցող և ռազմավարական նպատակներ հետապնդող ընկերությունների համար մեր լիզինգատու ընկերությունները, բրենդերն ու մատակարարները կարող են առաջարկել սարքավորումների լայն տեսականի», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։

Ցուցահանդեսին ներկայացված են գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, արտադրական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, IT և ինովացիոն սարքավորումներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսաբանկային կառույցներ:

  • Կիսվել: