կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հունվարի 30-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը լսել են թռչնաբույծների խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծման հնարավորությունները․ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ ներկայիս և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար։

 

  • Կիսվել: