երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մարզերում խորհրդատվական հանդիպումներ են ունեցել գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մարզերում խորհրդատվական հանդիպումներ են ունեցել գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ

 Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։

Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։

Հավելենք, որ մարզային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։ 

  • Կիսվել: