Էջմիածնում շարունակվում են փողոցների բարեկարգման աշխատանքները
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոցում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները:
Փողոցի հիմնանորոգումը կատարվում է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի 70% համաֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում Խորենացու փողոցում կառուցվել է ջրահեռացման համարկարգ, փոխվել են եզրաքարերը: