կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եղեգնաձորում նոր դպրոց է կառուցվում, վերակառուցվում` երկու մանկապարտեզ. Էդուարդ Աղաջանյան

Եղեգնաձորում նոր դպրոց է կառուցվում, վերակառուցվում` երկու մանկապարտեզ. Էդուարդ Աղաջանյան

Եղեգնաձորում առաջին անգամ նորոգվում և վերակառուցվում է 1970-ականներին կառուցված երկու մանկապարտեզ, որոնց շահառու է հանդիսանում 120 երեխա:

Ընդհանուր երկու մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 47 միլիոն 189 հազար ՀՀ դրամ՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով ներկայումս հիմքից կառուցվում է նոր դպրոց: Դպրոց հաճախելու է 432 աշակերտ: Դպրոցի կառուցման համար հատկացվել է 1 միլիարդ 170 միլիոն դրամ»,- հայտնել է Աղաջանյանը:

 

 

 

  • Կիսվել: