հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի արտադրողների գներն օգոստոսին աճել են 1,4 տոկոսով

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի արտադրողների գներն օգոստոսին աճել են 1,4 տոկոսով

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրանքի գներն ընթացիկ տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 1,4 տոկոսով եւ գրեթե 25 տոկոսով՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ:

Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտի Էքսպրես-վերլուծության մեջ։

Գների աճը հիմնականում տեղի է ունեցել հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում դրանց զգալի աճի հաշվին (գրեթե 48% - ով): Այս ոլորտում գների ամենամեծ աճը նկատվել է Ղազախստանում (1,5 անգամ) եւ Ռուսաստանում (գրեթե 48 տոկոսով):

Ընդ որում, Ղրղզստանում գները նվազել են մի փոքր ավելի քան 10%-ով:

  • Կիսվել: