հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա. ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսության հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենք». Վաղարշակ Հակոբյան

«ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա. ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսության հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենք». Վաղարշակ Հակոբյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ–ից, քանի որ անհամատեղելի է լինել եւ ԵՄ անդամ, և ԵԱՏՄ–ի անդամ։

«Այսօր քվեարկված համաձայնագիրը նաև քննարկված և քվեարկված դրա մասին էր վկայում, և ես խնդրում եմ ձեզ՝ նման օրակարգ չգեներացնել։ Մենք մեր ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսության հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենք և մենք դա գնահատում ենք»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Հայաստանն ավելի շատ տալիս է ԵԱՏՄ–ին, քան ստանում է նաև առևտրաշրջանառությունը նվազել է, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Շատ շատ ճկուն եք ձեր հարցերի մեջ։ Մենք տարիներ շարունակ ավելի շատ վերցրել ենք, քան տվել ենք, եղել են ժամանակներ, որ ավելի շատ տվել ենք, քան վերցրել ենք, և հակառակը ավելի շատ վերցրել ենք, քան տվել ենք։ Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ ձև կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵԱՏՄ-ի և մեր  հարաբերություններում։ Կլինի տարի, որ ավելի շատ կտանք, կլինի տարի, որ ավելի շատ կվերցնենք, այնտեղ հստակ սխեմաներ կան և այդ սխեմաները աշխատում են»։

  • Կիսվել: