ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 2-ին, կազմել է 368.2 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.08 դրամ (աճել է 0.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.72 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365–366 դրամով, վաճառվում է 368.5-370.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-416 դրամով, վաճառվում է 421–426.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.50–4.20 դրամով, վաճառվում է 4.58–4.75 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364–365 դրամով, վաճառվում՝ 368 դրամով:

Եվրոն գնվում է 415–417 դրամով, վաճառվում է 421 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25–4.30 դրամով, վաճառվում է 4.55 դրամով:

  • Կիսվել: