կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. թանկացել է նաեւ եվրոն

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. թանկացել է նաեւ եվրոն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 404.47  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.87 դրամ (աճել է 1.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.00 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 428-434 դրամով, վաճառվում է 439-444 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.08-4.36 դրամով, վաճառվում է 4.45-4.60 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406.50 դրամով:

Եվրոն գնվում է 433-434 դրամով, վաճառվում է 439 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.32 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:

  • Կիսվել: