շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դոլարի և եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. թանկացել է նաև ռուբլին

Դոլարի և եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. թանկացել է նաև ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կազմել է 395.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.42 դրամ (աճել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  496.07 դրամ (նվազել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.97 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 399 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-411 դրամով, վաճառվում է 415-423 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.71-3.94 դրամով, վաճառվում է 4.00-4.20 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:

Եվրոն գնվում է 412 դրամով, վաճառվում է 416 դրամով:

Ռուբլին գնվում է 3.87 դրամով, վաճառվում է 3.95-3.97 դրամով:

  • Կիսվել: