չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դդմաշենի միջնակարգ դպրոցը «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվությամբ ստացել է դպրոցական նոր գույք

Դդմաշենի միջնակարգ դպրոցը «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվությամբ ստացել է դպրոցական նոր գույք

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցը նոր գույք է ձեռք բերել։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դպրոցական գույքը ձեռք է բերվել «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվությամբ։

Դդմաշենի դպրոցին հասանելիք նվիրատվությունը ներառում է 112 աշակերտական սեղան-աթոռ, 14-ական ուսուցչական սեղան-աթոռ, 14-ական գրատախտակ և 12 տեղանոց կախիչ։ Համապատասխան գույք է նախատեսված նաև դպրոցի նախակրթարանի համար։

«Դդմաշենի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ ունեցել է գույքի խնդիր: Խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք, ներկայացրել այն՝ աջակցության ակնկալիքով: Աջակցությունն էլ «Հայ դպրոց» հիմնադրամի բարեսիրական հերթական ծրագրի շնորհիվ հասել է դպրոց»,-նշեց դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանը:

Դպրոցական գույքի առաջին խմբաքանակը կրթական հաստատություն է հասել ապրիլի 17-ին։

Սևանի տարածաշրջանում հիմնադրամի աշխատանքները համակարգող, «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի փոխանցմամբ՝ բարեգործական ձեռնարկները, որոնք իրականացվում են արդեն մի քանի տարի, հիմնադրամի կողմից կշարունակվեն համայնքի դպրոցական ու նախադպրոցական մյուս հաստատություններում։

  • Կիսվել: