Դավթաշենի կենտրոնական զբոսայգին հիմնանորոգվում է
Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական զբոսայգին հիմնանորոգվում է: Նախագծի շրջանակում հանգստի գոտում կտրվեն նոր լուծումներ ու կկիրառվեն նոր մոտեցումներ: Այգին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր: