երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերն աճել են 55%-ով․ ՊԵԿ

Չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերն աճել են 55%-ով․ ՊԵԿ

2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ հարային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով` ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 տոկոսով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը շուրջ` 55 տոկոսով:

Նա նշեց, որ 2019-ին հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում է ստուգող տեսուչներին:

«Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, ինչի արդյունքում առաջացել է 3.7 միլիարդ դրամի լրացուցիչ պարտավորություն»,- ասաց Թամազյանը:

  • Կիսվել: