երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բժշկական համալսարանը հայտարարում է թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մեկնարկի և պայմանների մասին

Բժշկական համալսարանը հայտարարում է թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մեկնարկի և պայմանների մասին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է ներքոթվարկյալ ամբիոնների ակադեմիական անձնակազմի  թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մեկնարկի և պայմանների մասին.

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք

Պրոֆեսոր – 2,0 դրույք

Դոցենտ – 3,0 դրույք

Ավագ դասախոս – 1,0 դրույք

Դասախոս – 4,0 դրույք

Ասիստենտ – 1,0 դրույք

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք

Պրոֆեսոր – 2,0 դրույք

Դոցենտ – 3,0 դրույք

Ավագ դասախոս – 1,0 դրույք

Դասախոս – 3,0 դրույք

Ասիստենտ – 3,0 դրույք

Հավակնորդները դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո 15 օրվա ընթացքում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարություն` ԵՊԲՀ «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգին համապատասխան (կանոնակարգին կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ պաշտոնական կայքում` ysmu.am):

Մրցույթի այլ պայման­ներին կարելի է ծանոթանալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարությունում (ՀՀ, Երևան ք., Կորյունի փ. 2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, հեռախոս՝ 010-301000, ներքին 2-38, 2-39):

  • Կիսվել: