Բոլոր քոլիկները վերացնել. Ավինյանը հանձնարարական տվեց
Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող 26 հա տարածքը կկանաչապատվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Տասնամյակներով Երևանում կորցրել ենք ահռելի ծավալով կանաչապատ տարածք։ Տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։
Արդեն 1-2 տարի է, որ վերջ է տրվում այդ տրամաբանությանը։ Երևանից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով նշված հատվածում բոլոր քոլիկները վերացնել։