շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց եւս մեկ տարով

Բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց եւս մեկ տարով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարով՝ մինչեւ 2025-ի հուլիսի 1-ը, երկարաձգեց «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը:

Նշենք, որ այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ից, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել Ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է Ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, Ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։

Անհրաժեշտ կլինի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում իրականացնել համապատասխան վերաբաշխում՝ Ծրագրին հատկացնելով հավելյալ շուրջ 200 մլն դրամ, իսկ 2025 թվականի և հետագա տարիների համար հավելյալ անհրաժեշտ կլինի շուրջ 400 մլն դրամ։

  • Կիսվել: