կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բիզնեսմեններն էլ են փոքր եղել, նենց չի, որ մենակ կառավարության անդամներն են փոքր եղել և խաղել խաղացել.  Փաշինյան

Բիզնեսմեններն էլ են փոքր եղել, նենց չի, որ մենակ կառավարության անդամներն են փոքր եղել և խաղել խաղացել. Փաշինյան

Մենք պետք է հաշվի առնենք, որ միայն կառավարության որոշումներով այդ խնդիրը չի լուծվելու: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «կոնյակ» բառի փոխարեն «հայկական բրենդի» ասելու մշակույթի ձեւավորմանը:

«Այդ հարցի լուծումն այն է, որ երբ ընտանիքի անդամը զանգի իր ընտանիքի անդամին, ասի՝ «մտի, մի շիշ կոնյակ առ, տուն բեր», այդ մարդը մտնի եւ առնի ֆրանսիական արտադրության կոնյակ: Իսկ եթե ուզում է, որ բերի այն, ինչը  մենք հիմա կոնյակ ենք անվանում, ապա պետք է զանգի, ասի՝ «հայկական բրենդի» բեր հետդ»:

Այս մակարդակում պետք է լինի լուծումը, որ աշխարհում մեր ընկալումը փոխվի: Նկատի ունեմ, որ էդ մարդիկ են հետո գնում բիզնես անում: Բիզնեսմեններն էլ են փոքր եղել, նենց չի, որ մենակ կառավարության անդամներն են փոքր եղել եւ խաղեր խաղացել: Բիզնեսմեններն էլ են այդ նույն խաղերը խաղացել:

Այնպես, որ սա սոցիալ-հոգեբանական խնդիր է, որն իմ համոզմամբ ունի շատ կարեւոր գենետիկ նշանակություն պետության հետագա զարգացման հմար»,-ասաց նա:

  • Կիսվել: