ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 600 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 130 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման, իսկ մնացած մասը սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 16 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝260 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է417․3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 50 մլն դրամ:

  • Կիսվել: