հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բանջարեղենի գներն աճել են մոտ 66 տոկոսով

Բանջարեղենի գներն աճել են մոտ 66 տոկոսով

Հայաստանում գնաճը վերջին շրջանում պայմանավորված է նաև սեզոնային ապրանքների գնաճով։ Մամուլի ասուլիսին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ, մասնավորապես, բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։

«Գնաճի վրա ազդում է նաև երկու կարևոր գործոն, որոնցից մեկը պահանջարկն է: 2021 թվականի սկզբին մասնավոր սպառումն ավելացել էր 5.9 %-ով այն դեպքում, երբ համախառն ներքին միջոցների կուտակումը նվազել էր 6 %-ով, հետևաբար՝ պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ»,- նշեց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ կա նաև ներքին ծառայությունների գների աճ:

«Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի, այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- շեշտեց ՀՀ ԿԲ նախագահը։

Նա հայտարարեց, որ կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների ազդեցության պահպանում:

  • Կիսվել: