երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բագրատաշենի անցակետում ավտոմեքենաների թողունակությունը 2024 թ. վերջին կարող է կրկնապատկվել․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Բագրատաշենի անցակետում ավտոմեքենաների թողունակությունը 2024 թ. վերջին կարող է կրկնապատկվել․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում ավտոմեքենաների թողունակությունը 2024 թ. վերջին կարող է կրկնապատկվել։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։

Նա հիշեցրել է, որ այժմ անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բեռնատար և ուղեւորատար տրանսպորտի համար նախատեսված գոտիների բաժանում է այս պահին իրականացվում:

Բացի այդ, ապրանքների զննման և հետբացթողման հսկողության ընթացակարգերում ներդրվում է միասնական չափորոշիչ, որը նույնպես զգալիորեն կարագացնի բեռների բացթողումը։ Վրաստանի հետ սահմանի մեկ այլ անցակետում՝ Գոգավանում, այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։

Ինչ վերաբերում Է Իրանի հետ Մեղրիի սահմանային անցակետին, ապա ըստ նրա` այն հիմնովին վերակառուցվում է և կհամապատասխանի միջազգային ժամանակակից պահանջներին: Այստեղ աշխատանքներն ավելի ուշ կավարտվեն` 2026 թ.։

Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի Մարգարայի անցակետին, ապա Թամազյանը հիշեցրեց, որ այն կապիտալ վերանորոգված է և պատրաստ է շահագործման. հագեցած է անձնագրային հսկողության բոլոր տեխնիկական միջոցներով, որպեսզի ուղևորների սպասարկումը իրականացվի պատշաճ մակարդակով:

  • Կիսվել: