շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ նախագծում ԿԲ-ն չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչն իր խմբակցության համար  կարևոր ու սկզբունքային է։

Նրա խոսքով՝  իրենք այժմ կողմ են քվեարկում՝ պայմանով, որ խմբակցության առաջարկները երկրորդ ընթեցրման ժամանակ ներառվեն նախագծում:

Ընդդիմությունը նախագծին դեմ քվեարկեց, այն ընդունվեց ձայների՝ 57 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչելու համար անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Այս դրույթի ընդունման նպատակն է անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում:

  • Կիսվել: