ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունն ընդունել է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում

Կառավարությունն ընդունել է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց ԱԺ ներկայացնել Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2014թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:

Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 973,673 հազար դրամ։

Կարգավորման նպատակը ՀՀ սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:

Որոշման նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

  • Կիսվել: