ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում հաստատված պլանից․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ»

ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում հաստատված պլանից․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամսեամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Հայտնի է, որ պատճառները հիմնականում արտաքին են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, «ռելոկանտների» ներհոսք ՌԴ-ից, Ուկրաինայից, զուգահեռ արտահանում դեպի Ռուսաստան։ Սակայն անգամ այս գործոնների պարագայում բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

«Սա բյուջեի եկամուտներն են, բա ծախսե՞րը։ Մենք ունենք 2,6 տոկոս բյուջեի դեֆիցիտ։ Եթե մի քիչ էլ ավելի է հավաքվում, դեֆիցիտն են փակում։ Այսինքն՝ առաջ փակում էին Կենտրոնական բանկի էմիսիայի հաշվին, իսկ հիմա դա չեն անում։ Բյուջեի լրիվ ծախսերն իրականացնելու համար պետք է մոտ 160 մլրդ դրամի էմիսիա անեին, հիմա 30 մլրդ պակաս կանեն, բայց ծախսերը չեն կարողանում իրացնել»։ 

 

Կառավարությունում հպարտանում են, թե հարկային եկամուտներն ավելացել են, հավաքագրումն աճել է, եւ դա իրենց աշխատանքի արդյունքն է։ «Պետք է հասկանալ, որ դա 10 տոկոս ինֆլյացիայի եւ արտաքին տնտեսական գործոնների արդյունքն է։ Այնպես չէ, որ լավ են աշխատել ու շատ հարկեր են հավաքել»։ Այսինքն՝ բյուջեն իրականում չի՞ ավելացել։ «ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի սահմաններում մենք գերակատարում չունենք։ Ավելին, բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում խորհրդարանի կողմից հաստատված պլանից, այսինքն՝ ծախսերը դեռ մի բան էլ չեն կատարվում», - պատասխանում է Բագրատյանը»։

 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

  • Կիսվել: