կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է փոխարինող անդամի հարցը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է փոխարինող անդամի հարցը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Էդգար Հակոբյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` մարտի 14-ին նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ` պայմանավորված հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնները թափուր լինելու հանգամանքով:

 

Նիստի օրակարգում հանձնաժողովի կողմից փոխարինող անդամի որոշման հարցն էր: Առաջադրվել է Արուսյակ Մանավազյանի թեկնածությունը, որին հանձնաժողովը կողմ է քվեարկել:

 

Հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 15-ին` քննարկելու օրակարգային հարցեր:

  • Կիսվել: