երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում կընդգրկվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը

ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում կընդգրկվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում քննարկվել է նաև Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու հարցը: Անտառապուրակի էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման և Կոմիտասի այգու վերականգնման ծրագրում։

Այժմ նախապատրաստվում են տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաթեթը. բոլոր ընթացակարգերի գնահատմամբ՝ ակնկալվում է աշնանն արդեն ունենալ էսքիզային ու նախագծային աշխատանքներն իրականացնելու համար հաղթող ընկերություն։

  • Կիսվել: