հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր ցնցող այց ունեցանք Ռինդ գյուղ՝ Զորահ գինու արվեստանոց. Վահան Քերոբյան

Այսօր ցնցող այց ունեցանք Ռինդ գյուղ՝ Զորահ գինու արվեստանոց. Վահան Քերոբյան

Այսօր ցնցող այց ունեցանք Ռինդ գյուղ՝ Զորահ գինու ․․․ արվեստանոց, ես կասեի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Զորիկ Ղարիբյանի ու իր տիկնոջ Երազի հետ ընկղմվեցինք իրենց գինու տեսիլքի մեջ։ Անգնահատելի երախտիք ունեն Հայաստանի գինեգործության կայացման և գինու համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի հեղինակավոր դիրքը մեխելու գործում։

Հուսով եմ, որ կկարողանանք օգնել իրենց վերականգնել կարասագործության վեցհազարամյա ավանդույթը Հայաստանում»,- գրել է նա։

  • Կիսվել: