հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս տարի տուրիզմի ոլորտում կանխատեսվում է 319 տոկոս աճ. Վահան Քերոբյան

Այս տարի տուրիզմի ոլորտում կանխատեսվում է 319 տոկոս աճ. Վահան Քերոբյան

Մենք գիտենք, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից արդեն պլանավորում ենք մտնել ընդունելի ու նորմալ տեմպի մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով զբոսաշրջային ոլորտին:

«Անցած տարի մենք տուրիստներ չունեինք, բայց այս տարի ունենք պարսիկների բավական մեծ խումբ, հիմա Նովրուզ է ու շատ մարդ կա: Հիմա Նովրուզ է եւ շատ իրանցիներ կան Հայաստանում: Ապրիլի համար շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի եւ նորմալ տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,-ընդգծեց նախարարը»,-ասաց նա:

  • Կիսվել: