Այս տարի մթերվել է 20 տոկոս ավելի շատ խաղող, քան 2024-ին. Գևորգ Պապոյան (տեսանյութ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում խոսել է խաղողի մթերման ցուցանիշներից: Նախարարը նշել է, որ այս տարի մթերվել է 20% ավելի շատ խաղող, քան անցած տարի։
«Եթե 2024 թվականի այսօրվա դրությամբ մթերվել էր մոտավորապես 160 հազար տոննա խաղող, ապա այս տարի արդեն մթերվել է 192 հազար տոննա»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


