Այս տարի «իԳործ» ծրագրի մասնակիցներն աշխատանքի են անցել 19 պետական հաստատությունում
Այս տարի «իԳործ» ծրագրի մասնակիցներն աշխատանքի են անցել 19 պետական հաստատությունում։ ՀՀ վարչապետի աշխատակազմին են միացել Սյուզան Վարդանյանը ԱՄՆ-ից և Գրիգոր Հարությունյանը Իսրայելից։ Երևանի քաղաքապետարանի անձնակազմին է միացել Լիլիթ Հովհաննիսյանը Ռուսաստանից, իսկ Գիտության կոմիտեին՝ Արման Աբրահամյանը ՌԴ-ից։ Ռուսաստանաբնակ Անահիտ Դավթյանը, Ալեքսեյ Սարկիսովը և Արամ Պողոսյանը ընտրվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում աշխատանքի են անցել Արամ Ոսկանյանը, Տիգրան Առաքելյանը, Մանուշակ Գրիգորյանը և Մարինե Սարգսյանը ՌԴ-ից, ինչպես նաև Լիլիան Գալստանեան Կանադայից և Տաթևիկ Գինոյանը Ղազախստանից։ Մասնակիցների հետ հանդիպել է գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը։ Նրանք գործունեություն կծավալեն նաև մեր նորաբաց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում։