չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս տարի ևս պարգևավճարներ լինելու են. Ֆինանսների նախարար

Այս տարի ևս պարգևավճարներ լինելու են. Ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պարգևատրոումների հարցին, նշեց, որ այս տարի ևս դրանք լինելու են։

«Այո, պարգևավճարներ տրվելու են, քանի որ դա նախատեսված է: Ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն պարգևավճարներ տալու:  Դրանք կառաջացնե՞ն նույն արձագանքն, ինչ անցած տարի, կյանքը ցույց կտա», -  հայտնեց  նախարարը։

  • Կիսվել: