չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ավտոբուսին վարորդները գործադուլ են սկսել, նրանք բողոքում են իրենց պայմաններից եւ աշխատավարձերից:

Քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վարորդներն անտրամաբանական պահանջներ են առաջ քաշում եւ խոսում շանտաժի լեզվով:

Իսկ քաղաքապետ Ավինյանն էլ հայտարարել է, որ ոչ մի փոխզիջում չի լինելու:

  • Կիսվել: