հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս հարցը քննարկում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա. ԱԽ քարտուղարը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Այս հարցը քննարկում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա. ԱԽ քարտուղարը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Ե՛վ մենք, և՛ իրանական կողմը մտահոգված ենք ստեղծված իրավիճակի կապակցությամբ։  Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Կառավարության նիստից հետո անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Այս հարցը քննարկում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա: Ե՛վ մեր ռուս գործընկերների, և՛ ադրբեջանցիների հետ քննարկումներում բարձրացնում ենք այս հարցն ու ակնկալում արագ լուծել»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայկական կողմը պետք է այդ ճանապարհն անվտանգ օգտագործի:

«Իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որ այլևս որևէ խնդիր չառաջանա, և հույս ունենք, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել»,- ասաց նա: 

  • Կիսվել: