Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում
Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Երկու ամիս է Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում:


