ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ատեստավորված զինծառայողների վարկային վատ պատմությունը կներվի․ԿԲ-ի հետ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Մհեր Գրիգորյան

Ատեստավորված զինծառայողների վարկային վատ պատմությունը կներվի․ԿԲ-ի հետ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում անդրադառնալով զինծառայողներին հիփոթեքային վարկ տրամադրելու ծրագրին, նշել է, որ ԿԲ-ի հետ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել․ 

«Սուր է վարկային պատմությունների պրոբլեմը։ Պայմանավորվածություն ունենք՝ ո՛ր պահին ատեստացիոն գործընթացը սկսի, մենք զուգահեռ համաձայնագրով ԿԲ հետ կկարգավորենք նաև այդ հարցը։ Մասնավորապես, եթե զինծառայողն անցավ ատեստացիան և, նույնիսկ, եթե ունի վարկային պատմություն, ատեստացիայի ուժով այնպիսի լուծում կտանք, որ վարկային բացասական պատմությունը չի խոչընդոտի այս ծրագրի մասնակից լինելուն։ Կհամարենք, որ անձի մասնագիտական ունակությունն ու աշխատանքի կայունությունը թույլ է տալիս, որ վարկային պատմության բացասական ազդեցությունը չեզոքացվի»,- ասաց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե սա պրակտիկ խնդիր է լուծում, քանի որ վարկային «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք դրական ատեստավորման դեպքում կստանան աջակցություն վարկային պատմությունը բարելավելու համար։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնց շուրջ պետք է բանակցել ԿԲ հետ։ 

  • Կիսվել: