երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աճել է հայկական օճառի արտադրությունը

Աճել է հայկական օճառի արտադրությունը

2019 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.3 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 550.1 տոննա օճառ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝  543 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 24.9%-ով աճել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2019թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 3 856.2 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝  3 087.5 տոննա:

  • Կիսվել: