հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ. Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ. Նիկոլ Փաշինյան

Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Կառավարությունը նախատեսում է կառուցել և շահագործման հանձնել 337 դպրոց և 521 մանկապարտեզ։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք Ասիական զարգացման բանկին և մեր մյուս ֆինանսական գործընկերներին, բայց իրենց միջոցներով կառուցվող դպրոցներն էլ է կառավարության մասնաբաժնով կառուցվում։ Այն, որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, սա պետական պարտքի ավելացման մի շատ լավ ու դասական օրինակ է, երբ պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ: Այդ մասը կառավարությունը նույնպես վճարում է, սպասարկում է պարտքը: Այսինքն, պարտք ենք վերցնում, հետո վերադարձնում ենք»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ 300-ից ավելի դպրոց և 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 337 դպրոց, 521 մանկապարտեզ։ Ընդ որում, 2023 հունվարի 1-ին նախատեսում են շահագործման հանձնել 24 դպրոց և 53 մանկապարտեզ, 2024 թվականին՝ 64 դպրոց և 141 մանկապարտեզ, 2025 թվականին՝ 57 դպրոց և 144 մանկապարտեզ։

«Շատ ուրախ եմ, որ պլանը կոնկրետացված է, սա պետք է անընդհատ նայել, մատը զարկերակի վրա պահել, որպեսզի համոզվենք, որ պլանը լիարժեք իրագործելու ենք»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: