Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն ա, մի միլիո՞ն, առ, ես էլի շարունակելու եմ աշխատել. Փաշինյան
Մենք պետք է բացառենք նույն մարդու կողմից նույն գործողությունը 2-ից ավելի անգամ անելու հնարավորությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանից հետո պետք է գան խիստ հարկադրանքի միջոցներ, այդ թվում քրեական պատըասխանատվություն: Հակառակ դեպքում սոցիալական շերտավորում ենք դնում, ով փող ունի, կարող է այդ տուգանքը վճարել ու անընդհատ խախտել: Մենք լեգիտին ամենաթողության խողովակ ենք ստեղծել: Մարդն ասում է՝ տուգանո՞ւմ ես, խնդիր չկա, ինչքա՞ն է տուգանքդ, 100 հազար դրա՞մ, 200-300 հազար դրա՞մ, տո մեկ միլիոն դրա՞մ, խնդիր չունես, առ փողը, ու ես էլի իմ գործողությունը շարունակում եմ: Սա անտրամաբանական է բոլոր առումներով, եւ կարող է՝ հենց այդ տրամաբանությամբ էլ նախագծված է եղել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այս ցիկլը հաղթահարել: