շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում ժամկետների փոփոխություն է կատարվել

Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում ժամկետների փոփոխություն է կատարվել

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ.-ի պետական աջակցության ծրագրում։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Որոշմամբ համայնքների և Էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 22-ը։

Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 25-ը։

Ծրագրի շրջանակում ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև 2022 թ.-ի նոյեմբերի 15-ը։

  • Կիսվել: