երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Աշխատանքի և զբաղվածության բլոկներին վերաբերող որոշակի խնդիրներ ենք վեր հանել․  Սարգսյան

Աշխատանքի և զբաղվածության բլոկներին վերաբերող որոշակի խնդիրներ ենք վեր հանել․ Սարգսյան

«Որոշակի խնդիրներ վեր հանել ենք, խոսքը վերաբերում է աշխատանքի բլոկին և զբաղվածության բլոկին: Այս պահի դրությամբ ունենք ավելի թարմ տվյալներ, թե ինչպիսի խնդիրներ են ծագում և ինչպիսի խնդիրներ կարող են ծագել, այդ իսկ պատճառով ռազմավարության մեջ համապատասխան շեշտադրումներն ենք դրել: Նաև նշեմ՝ արդեն իսկ մշակվել է աշխատանքային օրենսգրքի փոփոխության խոշոր փաթեթներից մեկը, դրանով չենք սահմանափակվելու, ևս մի քանի փոփոխություն ենք նախատեսելու»,- «Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Սարգսյանն առանձնացրեց ռազմավարության մեջ առկա խնդիրները. «Առկա պրակտիկայի խնդիր կա, որին նախարարությունը պարբերաբար առնչվում է, միջազգային կոնվենցիաների համապատասխանեցման խնդիր և նաև լավարկման խնդիր՝ ստացած կարծիքների հիման վրա՝ սոցիալական գործընկերներից, քաղհասարակության նաև բիզնեսի կողմից»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի խոսքով՝ հստակ ամրագրված է, որ ամեն տարի պարբերաբար վերանայվելու է ռազմավարությունը և առկա իրավիճակից ելնելով կանխատեսվելու են փոփոխությունները. «Այս ռազմավարությունը սիստեմատիկ մոտեցում ունի, դա և՛ զբաղվածության, և՛ աշխատանքի հետ շատ սոցիալական խնդիրների լուծման հետ կապն է, այս ոլորտներին անդրադարձն առաջին անգամ է լինում: Ընդունելուց հետո շտկումներ և փոփոխություններ թե՛ ինդիկատորների մասով, թե՛ ուղղությունների մասով տեղի են ունենալու»:

  • Կիսվել: