երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշխարհն այսօր նշում է Առանց թափոնների համաշխարհային օրը

Աշխարհն այսօր նշում է Առանց թափոնների համաշխարհային օրը

2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։

Օրվա խորհրդի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որ կօգնեն բարելավելու ձեր կյանքը և կաջակցեն բնությանը`
✅ Գտի՛ր, գնի՛ր կամ կարի՛ր քո կտորե տոպրակն ու այն միշտ պահիր պայուսակումդ՝ բանալիների հետ։
✅ Կրկին օգտագործիր տանն առկա պլաստիկը։ Ստեղծագործ եղի՛ր:
✅ Եթե թեյ, ուրեմն հրաժարվիր թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվի՛ր թեյի քամիչներից։

Եթե սուրճ, ուրեմն միայն բազմակի օգտագործման բաժակներով։
✅ Հեղուկ օճառի փոխարեն՝ օգտագործի՛ր օճառի սալիկներ:
✅ Մի նոր ու բազմակի օգտագործման ջրի շիշ գնի՛ր։

Աշխարհում պլաստիկի միայն 9%-ն է վերամշակվում
✅ Մրգերից ու բանջարեղենից ընտրե՛ք այն պտուղները, որոնք այդքան էլ կատարյալ տեսք չունեն։

Տարեկան արտադրված մրգերի և բանջարեղենների կեսը վատնվում է։ Եկե՛ք քչացնենք այս թիվը։
✅ Երեք մեծ տարա առանձնացրու՝ տանը հավաքվող թղթի, պլաստիկի ու ապակու համար։Կարևորը առաջին քայլն անելն է։
✅ Փորձի՛ր մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը։

  • Կիսվել: